Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վահրամ Պողոսյան. Տարածքային զիջումների և հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռ չեն քննարկվել

Վահրամ Պողոսյան. Տարածքային զիջումների և հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռ չեն քննարկվել
12.11.2020 | 13:52

Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից, գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ», - գրել է նա։

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ